Սև սկյուռ
Սև սկյուռ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
nigrum sciurus | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Սև սկյուռ (լատին․՝ Nigrum sciurus), արևելյան գորշ սկյուռի և աղվեսանման սկյուռի մելանոս ենթատեսակը[1]։
Համարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք նահանգների և քաղաքային բնակավայրերի խորհրդանիշը։ Տարածված են բացառապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայի արևելքում և Մեծ Բրիտանիայի հյուսիսարևմուտքում։
Նկարագրություն և պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սև սկյուռները համարվում են սկյուռանմանների ընտանիքի ներկայացուցիչներ արևելյան գորշ սկյուռի և աղվեսանման սկյուռի մուտացիոն մելանոս ենթատեսակը։
Ապրում են այն արեալներում, որտեղ և ապրում են մոխրագույն և գազարագույն գունավորում ունեցող կրծողները։ Ի տարբերություն արևելյան սկյուռերի, մոխրագույն սկյուռերը զուգավորման արդյունքում չեն կարող արտադրել սև մորթու գույն ունեցող առանձնյակ[2]։
Եթե առանձնյակի ծնողական երկու գեներն էլ բնորոշ են սև գունավորումը, ապա ծնված նոր տեսակին բնորոշ կլինի ռեակտիվ, ցայտուն սև մաշկի գունանյութը[3]։ Սկյուռերը տարածված են բարձր կոնցենտրացիաներ ունեցող աշխարհագրական լայնություններում։
Մինչ 16-րդ դարը սև սկյուռերը գերիշխող էին Հյուսիսային Ամերիկայի անտառներում[4][5][6]։ Ամեն ինչ փոխվեց, երբ Ամերիկայում հայտնվեցին եվրոպացիները (իսպանացիներ, անգլիացիներ, հոլանդացիներ)։ Դրանից հետո կենդանիների թիվը սկսեց մեծ քանակությամբ նվազել։
Դա պայմանավորված էր հիմնականում մեծ տեմպերով կատարվող որսորդություններով և անտառահատումներով։ Սև սկյուռերը առավել մեծ քանակությամբ տարածված են մասնավորապես Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային հատվածում։
Բացի Կանադայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների արեալներից, որոշ քանակությամբ առանձնյակներ տարածված են նաև Մեծ Բրիտանիայի (Շոտլանդիայի) հյուսիսում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Black Squirrels». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ McRobie, H.; Thomas, A.; Kelly, J. (2009). «The genetic basis of melanism in the gray squirrel (Sciurus carolinensis)». Journal of Heredity. 100 (6): 709–714. doi:10.1093/jhered/esp059. PMID 19643815.
- ↑ «Regions Black Squirrels Offer». Masslive.com. Վերցված է 2009 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Pille, Gayle. «What About Those Black Squirrels?». Woodlandhabitat.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Black Squirrels Արխիվացված 2015-05-19 Wayback Machine. eNature.com. Retrieved 1 December 2008.
- ↑ Lawniczak, M. (2002). Sciurus carolinensis, Animal Diversity Web. Note especially entries for 'physical description' and 'Other comments'.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սև սկյուռերի պարտեզը Օնտարիոյում, Կանադա
- Բրիտանական սկյուռեր – Բի-բի-սի նորություններ
- Սև սկյուռերի կենսակերպը և նկարագրություն
- Սև սկյուռերի հարձակումը մարդկանց վրա, Ռուսաստան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև սկյուռ» հոդվածին։ |
|